Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանը (Հունաստան) հայտարարում է Էրազմուս+ կրթաթոշակային նախագծի մեկնարկը ԵՊԲՀ ուսանողների, կլինիկական օրդինատորների և ասպիրանտների համար։
Նախագիծը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2025-2026թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ուսումը շարունակել Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանում՝ 5 ամիս տևողությամբ: Նախագծին չեն կարող մասնակցել 1-ին և ավարտական կուրսի ուսանողները:
Մրցույթի նախնական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 24-ը Միջազգային համագործակցության բաժին (Վարչական մասնաշենքի 3-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
Ուսումնառության համաձայնագիրը կազմելու համար ԹԱՀ դասընթացների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ` https://eurep.auth.gr/en/students/info/courses:
Ավելին այստեղ` https://eurep.auth.gr/en/students/international/studies/online_application:
Մասնակցության համար անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ Միջազգային համագործակցության բաժին՝ հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63: