ERPM քննության նախապատրաստական անվճար դասընթաց՝ շրիլանկացի ապագա բժիշկների համար

ERPM քննության նախապատրաստական անվճար դասընթաց՝ շրիլանկացի ապագա բժիշկների համար

ԵՊԲՀ Կարիերայի Զարգացման Կենտրոնը հրավիրում է Շրի Լանկայից բժշկական կրթություն ստացող ուսանողներին մասնակցելու ERPM քննության նախապատրաստական անվճար դասընթացներին։

ERPM քննությունը կարևորագույն քայլ է Շրի Լանկայում բժշկական գործունեություն իրականացնելու ճանապարհին։ Այն ոչ միայն ապահովում է բժշկական որակավորման պաշտոնական ճանաչում, այլև հնարավորություն է տալիս ուսանողներին և շրջանավարտներին վստահությամբ և գիտելիքի ամուր բազայով սկսելու իրենց մասնագիտական ուղին։

Այս անվճար դասընթացը մշակվել է, որպեսզի օգնի մասնակիցներին առավելագույն արդյունքով հանձնել քննությունը, հաղթահարել բարդ հարցերը և ձևավորել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են նրանց ապագա կարիերայում։ Մենք հավատում ենք, որ այս նախաձեռնությունը կնպաստի նրանց ավելի պայծառ ու կայուն ապագա կառուցելուն։

Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անցեք հղումով: