Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով՝
Մրցույթին կարող է մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի շրջանավարտ կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող բժիշկ-մասնագետը:
Մասնագիտական քննությունները կազմակերպվելու են սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 24-ը:
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-16:00-ն, օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ, ք. Երևան, Կորյունի փողոց 2, ԵՊԲՀ Գիտության վարչություն: