ICREATE ծրագրի շրջանակում՝ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ու բռնության և վնասվածքների կանխարգելման կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, ԵՊԲՀ-ի ուսանողները նկարահանել են երկու սոցիալական տեսահոլովակ՝ ամրագոտու և մանկական ավտոանստարանի կիրառման կարևորության մասին։ Տեսանյութերում ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում այս անվտանգության միջոցների կիրառման տարածված խնդիրները և դրանց հնարավոր ծանր հետևանքները։ Նախաձեռնության նպատակը ճանապարհային անվտանգության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացումն է։
Այս աշխատանքը ևս մեկ անգամ ընդգծում է մեր ուսանողների գիտակցված և ակտիվ ներգրավվածությունը հանրային առողջության պահպանման գործում։