Իսպանիայի TransFrontEU կոնսորցիումը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հայտարարում է Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծի մեկնարկը

Նախագիծը մրցութային կարգով ԵՊԲՀ անձնակազմին հնարավորություն կընձեռի 2025-2026 կամ 2026-2027 ուսումնական տարիների ընթացքում դասավանդելու կամ մասնագիտական կատարելագործում անցնելու Իսպանիայի Մալագայի, Կադիսի և Ուելվայի համալսարաններից մեկում ՝ 5 օր տևողությամբ:

Մանրամասներն` այստեղ:

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ ապրիլի 20-ը Միջազգային համագործակցության բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Շարժունության համաձայնագիր,
  • Հրավեր համալսարանի համապատասխան բաժնից,
  • Անձնագրի պատճեն,
  • CV (Europass)

Մասնակցության համար անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին

Հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63