Կանցկացվեն դասընթացներ՝ կլինիկական թունաբանություն թեմայով

Կանցկացվեն դասընթացներ՝ կլինիկական թունաբանություն  թեմայով

Կանցկացվի «Կլինիկական թունաբանություն» թեմայով կատարելագործման վեցշաբաթյա դասընթաց թունաբանների, տոքսիկաքիմիական լաբորատորիայի մասնագետների, ռեանիմատոլոգների, անեսթեզիոլոգների համար առկա ուսուցմամբ: Դասընթացի ավարտին կտրվի 56 տեսական, 49 գործնական ՇՄԶ կրեդիտ:

«Կլինիկական թունաբանության ընդհանուր հիմունքները» թեմայով կանցկացվի մեկշաբաթյա դասընթաց ավագ մասնագետների համար (առցանց ուսուցմամբ): Դասընթացի ավարտին կտրվի 15 ՇՄԶ կրեդիտ:

Դասընթացները կվարի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար, Ռազմադաշտային թերապիայի ամբիոնի դասախոս Մարինե Գրիգորյանը:

Գրանցվելու համար կարող եք զանգահարել 091437734 հեռախոսահամարով: