Կանցկացվի «Ռադիացիոն ախտահարումների կլինիկան, ախտորոշումը և բուժումը» թեմայով դասընթաց

Կանցկացվի «Ռադիացիոն ախտահարումների կլինիկան, ախտորոշումը և բուժումը» թեմայով դասընթաց

ԵՊԲՀ Ռազմաբժշկական ֆակուլտետի Ռազմադաշտային թերապիայի ամբիոնի կողմից կանցկացվի «Ռադիացիոն ախտահարումների կլինիկան, ախտորոշումը և բուժումը» թեմայով մեկշաբաթյա կատարելագործման դասընթաց՝ նախատեսված ավագ բուժաշխատողների համար:

Ծրագրի իրականացման արդյունքում բժիշկ-մասնագետները կստանան համապատասխան տեսական արդիական գիտելիքներ, ձեռք կբերեն արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժման փուլերում, ռադիացիոն ախտահարումներով անձանց ժամանակակից ախտորոշման և բուժօգնության ցուցաբերման հմտություններ, ինչը հնարավորություն կտա նվազեցնել մարդկային կորուստները: Դասընթացի ժամանակ հաշվի կառնվեն բնագավառին առնչվող միջազգային հանձնարարականների և կրթական ծրագրերի պահանջները:

Աշխարհի 32 երկրում շահագործվում է շուրջ 440 միջուկային ռեակտոր, իսկ Հայաստանում գործում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ)։ Բնական (Ֆուկուսիմա 2011թ.) կամ տեխնածին (Չեռնոբիլ 1986թ.) աղետների, ահաբեկչական սպառնալիքի դեպքում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներից անկախ, կարող են առաջանալ ռադիացիոն վնասվածքներով զանգվածային ախտահարումներ:

Չնայած Հայաստանը միջուկային զենք չունի, տարածաշրջանային կամ գլոբալ կոնֆլիկտների սրման դեպքում միջուկային տերությունների ներգրավվածությունը կամ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը կարող է ուղղակի կամ անուղղակի ռադիացիոն հետևանքներ ունենալ հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա։

Բժիշկները պետք է պատրաստ լինեն արագ և արդյունավետ արձագանքելու նման արտակարգ իրավիճակներին:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 055 36 02 57 հեռախոսահամարով: