«Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակը վերսկսում է գործունեությունն օտարերկրյա ուսանողների համար։
ԵՊԲՀ 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողներին առաջարկվում է վիրաբուժության ոլորտում գործնական և տեսական գիտելիք ձեռք բերելու եզակի հնարավորություն։
Ծրագրի մասնակիցները կսովորեն վիրաբուժության ընդհանուր սկզբունքները, կծանոթանան վիրահատարանի կառուցվածքին, կհասկանան վիրաբուժական թիմի ճիշտ աշխատանքային ընթացքը և ձեռք կբերեն գործնական հմտություններ։
«Լանցետ»-ի թիմը սպասում է ձեզ։ Գրանցման համար անհրաժեշտ է անցնել հղումով՝