Մեկշաբաթյա դասընթաց՝ «Ռազմադաշտային դիմածնոտային վիրաբուժության հիմունքները» թեմայով

Մեկշաբաթյա դասընթաց՝ «Ռազմադաշտային դիմածնոտային վիրաբուժության հիմունքները» թեմայով

Բժշկական մայր բուհում կանցկացվի մեկշաբաթյա կատարելագործման դասընթաց «Ռազմադաշտային դիմածնոտային վիրաբուժության հիմունքները» թեմայով (առցանց՝ ZOOM հարթակում):

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի ՇՄԶ 15 տեսական կրեդիտ: Դասընթացը կանցկացնեն Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ․ Մարգարիտ Հովհաննիսյանը և նույն ամբիոնի հրավիրված դասախոս, ԿԿԶՀ ստոմատոլոգիական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Զուրաբյանը:

«Ռազմադաշտային դիմածնոտային վիրաբուժության հիմունքները» թեմայով դասընթացները նախատեսված են թիրախային լսարանի շահառուներին ծանոթացնելու պատերազմական և արտակարգ իրավիճակների ժամանակ առաջացող մարտական, հրազենային, պայթյունային վնասվածքներին, դեմքի և ծնոտների մարտական վիրավորումների առաջացման մեխանիզմներին, ախտորոշման եղանակներին, կլինիկական ընթացքին և բուժման կազմակերպման առանձնահատկություններին: Հատուկ ուշադրութուն է դարձվում նշված վնասվածքների հետևանքով հնարավոր բարդությունների զարգացման կանխարգելման և բուժման եղանակների առանձնահատկություններին:

Կիրառելով ժամանակակից մեթոդներ ու տեխնոլոգիաներ` դասընթացի նպատակն է նախապատրաստել անհրաժեշտ գիտելիքով օժտված մասնագետներ, որոնք կկարողանան ցանկացած մարտական իրավիճակում, դժվարին պայմաններում արագ կողմնորոշվել ու իրականացնել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՊԲՀ Շարունակական մասնագիտական զարգացման բաժինհասցե՝ ք․ Երևան, Կորյունի 2 փող․, հեռ․ (+374) 10 58 31 01:

ԾՐԱԳԻՐ