«Ռազմադաշտային վիրաբուժություն» թեմայով վեցշաբաթյա դասընթաց

 «Ռազմադաշտային վիրաբուժություն» թեմայով վեցշաբաթյա դասընթաց

Զինվորական և վիրաբուժական պրոֆիլի բժիշկների համար Ռազմաբժշկական ֆակուլտետում նախատեսված է «Ռազմադաշտային  վիրաբուժություն» (ՌԴՎ) թեմայով կատարելագործման վեցշաբաթյա դասընթաց` առցանց (ZOOM հարթակով) ուսուցմամբ։ Դասընթացի ավարտին կտրվի 60 տեսական ՇՄԶ կրեդիտ։

 «ՌԴՎ» թեմայով դասընթացը նախատեսված է շահառուներին ծանոթացնելու պատերազմական և արտակարգ իրավիճակների ժա­մանակ առաջացող մարտական     վնասվածքներին, հրազենային վիրա­վորումների առաջացման մեխանիզմներին, ախտորոշման եղանակներին, կլինիկական ընթացքին և փուլային բուժօգնության կազմակերպման առանձնահատկություններին: Հա­տուկ ուշադրություն է դարձվում նշված վնասվածքների հետևանքով հնարավոր բարդությունների զարգացման կանխարգելման և բուժման եղանակների առանձնահատկություններին:

Կատարելագործման դասընթացի ընթացքում հաշվի կառնվեն ՌԴՎ ամբիոնի  դասախոսական անձնակազմի, բնագավառին առնչվող միջազգային  փորձի  և  ՀՀ կրթական  ծրագրերի պահանջները: Ներգրավելով և կիրառելով ժամանակակից մեթոդներ ու տեխնոլոգիաներ` դասընթացի նպատակն է նախապատրաստել անհրաժեշտ գիտելիքով օժտված մասնագետներ, որոնք կկարողանան ցանկացած մարտական իրավիճակում, դժվարին պայմաններում արագ կողմնորոշվել,  իրականացնել անհրաժեշտ  մասնագիտական փուլային բուժօգնություն:

Դասընթացը կվարեն

ԵՊԲՀ ՌԲՖ ՌԴՎ ամբիոնի պետ, բ․գ․թ․ Կամո Շաբոյանը /14 կրեդիտ/; ՌԴՎ ամբիոնի ավագ  դասախոս, բ․գ․թ  Արտակ Գալստյանը /4 կրեդիտ/; դասախոսներ՝  ԿԿԶՀ առաջատար վիրաբույժ, բ․գ․թ  Գևորգ Դատումյանը /10 կրեդիտ/; Արմեն Բեգլարյանը /10 կրեդիտ/; բ/ծ գնդապետ Վահե Պետրոսյանը /2 կրեդիտ/; ԿԿԶՀ պետ, բ/ծ փոխգնդապետ Գեղամ Ազիզյանը /4 կրեդիտ/;  ԿԿԶՀ վիրաբուժական և լապարասկոպիկ բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Հայկ Հովհանիսյանը /3 կրեդիտ/; ԿԿԶՀ վիրաբուժական և լապարասկոպիկ բաժանմունքի ավագ օրդինատոր, բ/ծ փոխգնդապետ Արման Մուրադյանը  /13 կրեդիտ/։

ԾՐԱԳԻՐ

Գրանցվելու համար կարող եք զանգահարել ԵՊԲՀ շարունակական մասնագիտական զարգացման բաժին հասցե՝ ք․ Երևան, Կորյունի 2 փ․, հեռ․  (+374) 10 58 31 01։