Շրջանավարտների ավարտական միջոցառումը կկայանա հուլիսի 8-ին

Շրջանավարտների ավարտական միջոցառումը կկայանա հուլիսի 8-ին

Հարգելի համալսարանականներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու 2025–2026 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը, որն ամփոփվելու է Գիտական խորհրդի հանդիսավոր նիստով։

Սպասված միջոցառումը կկայանա հուլիսի 8-ին, ժամը 19:00-ին, «O2 Gardens» համալիրում (հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, 2/8)։ Պետք է ներկայանալ սպիտակ խալաթներով, որոնք հանդիսավոր արարողության անբաժանելի մասն են։

Միջոցառման ընթացքում կգործեն ֆոտոզոնաներ, որոնց հարևանությամբ կտրամադրվեն ավարտական համազգեստներ՝ գեղեցիկ, հիշարժան լուսանկարներ անելու համար։