Ի լրումն 2026–2027 ուսումնական տարվա բժշկական հիմնական մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի (ռեզիդենտուրայի) ընդունելության
Տեղեկացնում ենք, որ «Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի 2026–2027 ուսումնական տարվա ընդունելության համար առաջին մասնագիտությամբ ընդունվողների տեղերը սահմանափակ են և կազմում են 6 (վեց) տեղ։
Սահմանափակումը պայմանավորված է ամբիոնի կողմից ներկայացված կրթական հնարավորություններով և նպատակ ունի ապահովելու յուրաքանչյուր կլինիկական օրդինատորի արդյունավետ և բարձրորակ մասնագիտական պատրաստումը՝ ներառյալ միկրովիրաբուժության, ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, ինչպես նաև հետագայում պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ոլորտներում անհրաժեշտ տեսական գիտելիքների և գործնական հմտությունների լիարժեք յուրացումը ՝ համապատասխան քանակի միջամտությունների իրականացմամբ: