Երևանի պետական բժշկական համալսարանում փետրվարին կկայանա Գոթենբորգի համալսարանի առաջատար մասնագետների` հանրային առողջապահության ոլորտին նվիրված դասախոսությունների շարքը։
Դասախոսությունները կանցկացվեն անգլերեն լեզվով և նախատեսված են մինչև 20 մասնակցի համար։ Մասնակիցները կարող են գրանցվել մեկ կամ երկու դասընթացի միաժամանակ մասնակցելու համար։
Ժամկետներ` փետրվարի 16–20, 2026
Վայր` ԵՊԲՀ, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոն, Լաբորատոր մասնաշենք, 7-րդ հարկ
Լեզու` անգլերեն
Մասնակցելու ցանկություն ունեցող անձինք պետք է ուղարկեն իրենց տվյալները (անուն, ազգանուն, բաժին, կոնտակտային տվյալներ) Kel.Kulikova@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով ընտրված դասընթաց(ներ)ը:
Դասախոսությունների մանրամասն ժամանակացույցը կցված է։