Հարգելի սովորողներ, ուսանողների կողմից արձանագրված կարգապահական խախտումները և դրանց վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունները պարբերաբար հրապարակվում են ysmu.am կայքի «Իրավունք» բաժնում։ Այս հրապարակումների նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ԵՊԲՀ-ում ցանկացած կարգապահական խախտում ենթադրում է համապատասխան պատասխանատվություն։
Կարգապահական հանձնաժողովը ուսումնական տարվա և կիսամյակների ընթացքում քննում է տասնյակ գործեր։ Գրանցված դեպքերը մանրամասն ուսումնասիրվում են հանձնաժողովի անդամների կողմից, ապա գումարվում է նիստ, որի արդյունքում խախտման վերաբերյալ տույժ կիրառելու առաջարկություն է ներկայացվում ԵՊԲՀ ռեկտորին։
Կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ հանձնաժողովի առաջարկության հիման վրա ռեկտորը կայացնում է համապատասխան հրաման։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ կարգապահական խախտումներ արձանագրվում են բոլոր ֆակուլտետներում՝ ցավոք ոչ միայն ուսանողների, այլև կլինիկական օրդինատորների շրջանում։
Քննությունների կամ բանավոր ստուգարքների ընթացքում հաղորդակցման միջոցների օգտագործումից մինչև անպատասխանատու վարքագիծ և անհարգալից վերաբերմունք դասախոսի կամ համակուրսեցիների նկատմամբ՝ ուսումնասիրված խախտումների շրջանակը բազմազան է։ Դրանց մասին պարբերաբար տեղեկացնելու հիմնական նպատակը խախտումների թվի նվազեցումն է և ուսանողներին զգոն պահելը՝ զերծ մնալու վարքագծային կարգապահական խախտումներից։
Հիշեցնենք, որ Կարգապահական հանձնաժողովը, որը բաղկացած է շուրջ 10 անդամից, ղեկավարում է Դատական բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շոթա Վարդանյանը։
Հանձնաժողովի կազմը ներկայացուցչական է՝ ձևավորված պրոֆեսորադասախոսական կազմից և իրավաբանից։
Ստորև ներկայացվում են ուսանողների կողմից կատարված կարգապահական խախտումները և դրանց վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունները՝ 2025–2026 թթ. ապրիլ–հունվար ժամանակահատվածում։