ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետը՝ ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի (Functional Food Center) հետ համատեղ, 2026 թ. հոկտեմբերի 22–24-ը կազմակերպում է «Կենսաակտիվ միացությունները և ֆունկցիոնալ սնունդը հիվանդությունների կանխարգելման և կլինիկական սնուցման մեջ» 37-րդ միջազգային գիտաժողովը (FFC37) ։
Գիտաժողովի ընթացքում հայ և արտասահմանից ժամանած մասնագետները կներկայացնեն ֆունկցիոնալ սննդի և կենսաակտիվ միացությունների կիրառման, հիվանդությունների կանխարգելման, աղիքային միկրոբիոտայի, սննդի որակի և անվտանգության վերաբերյալ արդի հետազոտությունները։
Անցկացման ձևաչափը՝
Գիտաժողովը ՀՀ առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորվել է ընդհանուր 16 ՇՄԶ կրեդիտով. առաջին օրը՝ 8 կրեդիտ, երկրորդ և երրորդ օրերին՝ 4-ական կրեդիտ։
Հրավիրում ենք բուժաշխատողներին, դեղագետներին, հետազոտողներին, դասախոսներին և ոլորտով հետաքրքրված մասնագետներին մասնակցելու գիտաժողովին։
Կից՝ գիտաժողովի օրակարգը։