Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

201 խորհրդատվություն` «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի երրորդ շաբաթվա ընթացքում

201 խորհրդատվություն` «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի երրորդ շաբաթվա ընթացքում

ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում մարտի 26-ին տեղի ունեցավ «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում կազմակերպված առաջատար մասնագետների երրորդ ընդունելությունը:

Նշված ժամանակահատվածում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կատարվել է 115 խորհրդատվություն՝ նախորդ շաբաթվա համեմտատությամբ գրեթե նույն չափ (4-ով պակաս), տրվել է վիրահատության 12 ցուցում (25 նախորդ շաբաթ, 52%-ով պակաս), այդ թվում 3-ական գինեկոլոգի, ՔԿԱ և միկրովիրաբույժի կողմից:

Առավել շատ խորհրդատվություններ արվել են նյարդաբանի՝ 14, թոքաբանի և գինեկոլոգի կողմից՝ 13-ական:

Մարտի 12-ից` ծրագրի մեկնարկից սկսած  նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 9-ը:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում կատարվել է  45 խորհրդատվություն՝ 3-ով ավել նախորդ շաբաթվա համեմատ: Վիրահատության ցուցում չի տրվել: Առավել շատ խորհրդատվություններ արվել են մանկական ներզատաբանի՝ 9, մանկաբույժի և մանկական ՔԿԱ կողմից՝ յուրաքանչյուրը 8-ական:

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում  41 խորհրդատվություն է կատարվել՝ 3.3 անգամ պակաս նախորդ շաբաթվա համեմատ, տրվել է վիրահատության 12 ցուցում (35 նախորդ շաբաթ, 2.9 անգամ պակաս), այդ թվում 3-ական անոթային վիրաբույժի և ընդհանուր վիրաբույժի կողմից:

Առավել շատ խորհրդատվություններ արվել են թերապևտի՝ 7 կողմից, գաստրոէնտերոլոգ/հեպատոլոգի, սրտաբանի և վիրաբույժի կողմից՝ յուրաքանչյուրը 5-ական:

Մարտի  12-ից ծրագրի մեկնարկից հետո նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 9-ը:

Ընդհանուր առմամբ մարտի 26-ին կատարվել է 201 խորհրդատվություն:

«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը հաջողությամբ շարունակվում է: Ծրագրի մեկնարկից երեք շաբաթ անց ԵՊԲՀ առաջատար մասնագետներն արդեն իսկ իրականացրել են շուրջ 650 անվճար խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային հետազոտություն, իսկ նշանակված վիրահատությունների թիվը գերազանցել է 110-ը:

Վիրահատական միջամտություններն իրականացվում են պլանավորված, ըստ սահմանված առաջնահերթությունների, որոնց հիմքում են բժշկական ցուցումները:

Արդեն իսկ կատարվել է շուրջ երկու տասնյալ վիրահատություն: