ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնը («Հերացի» վերլուծական) 2022 թվականի փետրվարից սկսել է ծավալել իր աշխատանքային գործունեությունը, որի շրջանակում կազմակերպել է հանրային առողջության պահպանման և առողջապահության բնագավառում կարևոր նշանակություն ունեցող թեմաների վերաբերյալ կոնֆերանսներ` հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և ավելի լայն շրջանակներում հիմնախնդիրների կարևորությունն ու արդիականությունը տարածելու նպատակով:
2023թ.-ին կազմակերպած կոնֆերանսներից ցանկանում ենք առանձնացնել երկուսը, որոնք մեր օրերի մարտահրավերներից են.
2024 թվականը մեր կողմից հայտարարվել է ծնողակրթության տարի, որի շրջանակում կանցկացվեն գիտաժողովներ, դասընթացներ` միտված երեխաների ճիշտ կրթական մեխանիզմների ձևավորմանը:
Այս տարվա պլանավորված աշխատանքներից առաջինը` «Ջրծաղիկ. Կլինիկական, համաճարակաբանական առանձնահատկությունները տարբեր տարիքային և սոցիալական խմբերում: Կանխարգելման արդի մոտեցումները» թեմայով կոնֆերանսն արդեն իսկ իրականացվել է, որն, ի դեպ, լայն արձագանք է գտել մամուլում և առողջապահական ոլորտում: Եվ վստահ ենք, որ կոնֆերանսը կունենա իր դերը Հայաստանում պատվաստանյութի արդյունավետ ներդրման գործընթացում:
Նախատեսված կոնֆերանսներից զատ, այս տարի արդեն մեկ լրացուցիչ միջոցառում է կազմակերպվել «Լեյշմանիոզ. արդի խնդիրները» թեմայով՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի առաջարկով` ելնելով վերջին շրջանում լեյշմանիոզի՝ ՀՀ ոչ էնդեմիկ գոտիներում գրանցված դեպքերից և իրազեկման անհրաժեշտությունից:
Մարտ ամսին նախատեսվում է հաջորդ կոնֆերանսը` «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն. Հոգեբանական և ախտաբանական ազդեցությունը մանկական և դեռահասային տարիքում, աուտիզմ» թեմայով:
Թեմայի վերաբերյալ հետաքրքիր նյութերի և առաջարկների դեպքում կարող եք դիմել «Հերացի» վերլուծական կենտրոն` մինչև ս/թ փետրվարի 29-ը: