Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

875 ապագա բժիշկ այս ուսումնական տարում ներգրավվել է 39 մարզաձևերից մրցումների

Բժշկական մայր բուհում առողջ ապրելակերպի պահպանումն ու զարգացումը կարևոր նշանակություն ունի: Մասնագիտական գիտելիքների հետ զուգահեռ, սպորտային բազմաթիվ միջոցառումների և մրցումների մասնակցությունն ապագա բժիշկների համար ևս ուսուցողական են և հաճելի:

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնն ամփոփելով ուսումնական տարին՝ ներկայացրեց մարզական միջոցառումների հաշվետվությունը, ըստ որի՝ այս տարի 875 ապագա բժիշկ ներգրավվել է 39 մարզաձևերից մրցումների՝ բավական լավ արդյունքներ ապահովելով:

Նման հաջողությունները բժշկական համալսարանում շարունակական են լինելու, քանի որ ինչպես դասախոսական կազմը, այնպես էլ սովորողները մեծ ոգևորությամբ են մասնակցում մարզական, առողջ ապրելակերպին միտված միջոցառումներին, փորձում իրենց ուժերը և կարողությունները սպորտի ոլորտում՝ ոգևորիչ օրինակ դառնալով թե՛ ընկերների, թե՛ մտերիմների համար: