Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ակադեմիական անգլերենի առցանց դասընթացներ են անցկացվում

Ակադեմիական անգլերենի առցանց դասընթացներ են անցկացվում

ԵՊԲՀ 100-ամյա հոբելյանի շրջանակում Զարգացման բաժինը և գիտական մասը` ի դեմս Երիտասարդ հետազոտողների միության, նախաձեռնել են ակադեմիական անգլերենի (EAP-English for Academic Purposes) դասընթաց: Ծրագրի նպատակն է ուսանողների և օրդինատորների մոտ զարգացնել հետազոտական մտածելակերպ։

Դասընթացի ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվել զարգացնել բանավոր խոսքը և քննադատողական մտածողությունը, ակադեմիական բառապաշարը, ձեռք բերել գործնական հմտություններ անգլերենով գիտական հոդվածներ կարդալու և վերլուծելու համար, ծանոթանալու հետազոտության հիմունքներին։

Ծրագիրը շարունակական է լինելու: Առաջին փուլի ավարտից հետո, նախատեսվում է նոր խմբերի գրանցում և նոր փուլի սկիզբ, ինչպես նաև մենթորական ծրագրի մեկնարկ։ Մանրամասները` շուտով: