Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Ամեն ինչում դրենաժն է մեղավոր» խորագրով անվճար սեմինար

ԵՊԲՀ 6-րդ լսարանում մարտի 7-ին անցկացված դասախոսության մասնակիցները հնարավորություն ունեցան վերլուծել օնկոլոգիական խնդիրներ ունեցող բուժառուների  կրծքային և որովայնային բարդությունների կլինիկական դեպքերը: 

Ռադիոլոգիայի հայկական դպրոցը (ASOR) Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալասարանի  հետ կազմակերպել էր «Ամեն ինչում դրենաժն է մեղավոր» խորագրով անվճար սեմինար, որի ընթացքում դասախոսեց   բ.գ.թ., Ռուսաստանի Ն. Ի. Պիրագովի անվան բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման և թերապիայի բաժնի ասիստենտ, Մոսկվայի «Կոմմունարկա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բժիշկ-ռենտգենոլոգ Անտոն Վինոկուրովը: 

Միջոցառումը վարեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի փորձագետ, բ.գ.թ. Կիրիլ Պետրովը։

Նշենք, որ արտերկրի առաջատար մասնագետների հետ նման ձևաչափի հանդիպումները բժշկական բուհում շարունակական են: