Բոստոնի բժշկական խմբի առաջնային խնամքի բժիշկ Արմինե Միրզաբեկյանը ԵՊԲՀ-ում էր:
Ամերիկահայ բժիշկը հանդես եկավ հիպերտոնիայի մասին մասնագիտական դասախոսությամբ՝ ներկայացնելով հիվանդության ախտորոշման եղանակները:
«Հիպերտոնիան շարունակում է արդիական խնդիր համարվել: Պետք է նշեմ, որ հիվանդության վերահսկման համար մեծ նշանակություն ունի նաև սննդակարգը, առողջ ապրելակերպը»,-ասաց նա :
Արմինե Միրզաբեկյանը ներկայացրեց, թե ինչպիսի սննդակարգ է ցուցված ինչպես հիպերտոնիկ հիվանդություն, այնպես էլ սրտանոթային տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց համար:
Ուսանողների հետ նա կիսվեց հիվանդության հիմնական պատճառների և հնարավոր բուժման մասին իր ունեցած գիտելիքներով՝ հույս հայտնելով, որ նման դասախոսությունները շարունակական են լինելու: