Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ամփոփվեց «ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» վոլեյբոլի և շախմատի մրցաշարերի արդյունքները

Ամփոփվեց «ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» վոլեյբոլի և շախմատի մրցաշարերի արդյունքները

ԵՊԲՀ-ում մարզական կյանքը եռում է: Բուհում շարունակվում են իրականացվել սպորտային բազմաթիվ միջոցառումներ, մրցաշարեր, որոնց մասնակցում են ապագա բժիշկները՝ գրանցելով հաղթանակներ, լավագույն արդյունքներ՝ առողջ ապրելակերպ վարելու օրինակ ծառայելով ընկերների, հերացիականների համար:

 

Այս անգամ Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի կողմից կազմակերպվել էր «ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» մրցաշար վոլեյբոլ և շախմատ մարզաձևերից:

 

Վոլեյբոլից մասնակցում էր 12 թիմ՝ ընդհանուր 120 խաղացող, իսկ շախմատում իրենց ուժերն էին փորձում 80 ուսանող:

 

Շախմատի մրցաշարում հաջողություններ ունեցան, առաջին երեք հորիզոննականները զբաղեցրին և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից մեդալներով ու հավաստագրերով պարգևատրվեցին Ստոմատոլոգիական ֆակուլտետի կլինիկական օրդինատոր Վրեժ Սահակյանը, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վարազդատ Հարութինյանը, Դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արփինե Գրիգորյանը:

 

Վոլեյբոլի մրցաշարի հաղթողներ դարձան, գավաթներով պարգևատրվեցին առաջին երեք հորիզոնականները գրաված Ռազմաբժշկական ֆակուլտետի «Գրոսմայստերներ» թիմը, «Գանգստեր» և «Մ.Ջ.Ռ» թիմերը, որտեղ մրցում էին օտարերկրացի ուսանողները:

 

Ֆիզիկական ակտիվությունը ցանկացած տարիքում կարևոր է: Բժշկական համալսարանում, Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի ջանքերով, շարունակական է լինելու նման միջոցառումների անցկացումը: