Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անցկացվել է «Բժիշկ-պացիենտ իրավահարաբերությունների խնդիրները» թեմայով սեմինար-քննարկում

Անցկացվել է «Բժիշկ-պացիենտ իրավահարաբերությունների խնդիրները» թեմայով սեմինար-քննարկում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում կայացել է «Բժիշկ-պացիենտ իրավահարաբերությունների խնդիրները» թեմայով սեմինար-քննարկում, որը վարել է MGM Partners իրավաբանական ընկերության նախագահ Գագիկ Խաչիկյանը։

Սեմինարի նպատակն է բժիշկներին իրազեկել և ներկայացնել բուժաշխատողների ու պացիենտների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները ՝ ոլորտում հաճախակի հանդիպող խնդիրներից խուսափելու համար:

Սեմինարին ակտիվ մասնակցություն են ունեցել բժիշկները՝ հնչեցնելով բազմաթիվ հարցեր:

Նշենք, որ նման սեմինարների շարքը կլինի շարունակական: