Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անցկացվեց առաջին բուժօգնության հերթական դասընթացը

Անցկացվեց առաջին բուժօգնության հերթական դասընթացը

ԵՊԲՀ կարիերայի կենտրոնը շարունակում է իրականացնել «Մասնագետ» ծրագիրը:

Այս անգամ բժշկական մայր բուհ էին հյուրընկալվել «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրի բարձր դասարանների աշակերտները:Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացան առաջին բուժօգնության հմտություններին, տեսական և գործնական աշխատանքներին: Նրանց ներկայացվեց, թե ինչպես կարելի է արտակարգ իրավիճակներում ձեռքի տակ եղած հնարավոր միջոցներով փրկել քաղաքացիների կյանքը՝ մինչև մասնագիտական բուժօգնության հասնելը։

Դպրոցականներն այց կատարեցին նաև ԵՊԲՀ թանգարան և «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, որտեղ նրանք հնարավորություն ունեցան հետևելու տարբեր լաբորատորիաների աշխատանքներին:

Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր:

Կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող այս ծրագիրի հիմնական նպատակը մասնակիցներին մասնագիտության ընտրության, կողմնորոշման հարցում օգնելն է: