Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անցկացվեց բադմինթոնի և սեղանի թենիսի մրցաշար

Անցկացվեց բադմինթոնի և սեղանի թենիսի մրցաշար

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը կազմակերպել էր բադմինթոնի մրցաշար՝ ուսանողների համար և սեղանի թենիսի մրցաշար, որին մասնակցում էին նաև ԵՊԲՀ աշխատակիցները:

Բադմինթոնի առաջնությանը մասնակցեց 32 ուսանող, իսկ սեղանի թենիսի մասնակիցների թիվը 30 էր:

Բադմինթոնի մրցման ժամանակ լավագույն երեք հորիզոնականները զբաղեցրին բժշկական բուհի օտարերկրացի ուսանողներ Սաքշին, Պրատչին, Ջայոդա Սադեշանին, իսկ տղաների թիմից՝ Սաթիշ Կումարը, Սարվեշ Բալաջին և Ռաջագենշեն Սվամինթան:

Սեղանի թենիսի մրցման ժամանակ լավագույն երեք հորիզոնականները զբաղեցրին ԵՊԲՀ ուսանողներ Մարգարիտա Օհանյանը, Մանե Ասատրյանը, Գեղեցիկ Մնացականյանը, տղաների թիմից լավագույն տեղերը գրավեցին Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոսներ Վաչագան Թորոսյանը և Հայկ Մինասյանը, իսկ երրորդ հորիզոնականը ապագա բժիշկ Հարություն Հայրապետյանը:

Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և հավաստագրերով:

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիրակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը կարևորում է նման միջոցառումների անցկացումը, որոնք նպաստում են առողջ ապրելակերպ տարածմանը, սպորտի զարգացմանը բուհում: