Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անցկացվեց մրցաշար շախմատ մարզաձևից

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը Ուսանողական խորհրդարանի հետ միասին կազմակերպել էր մրցաշար՝ բլից շախմատ մարզաձից՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված հերացիականների հիշատակին:

Առաջնությանը մասնակցեց 63 ուսանող: Երեք օրվա մրցումներից հետո լավագույն հորիզոնականները զբաղեցրին ԵՊԲՀ ուսանողներ Հակոբ Հակոբյանը, Արփինե Գրիգորյանը և Վարազդատ Հարութինյանը:

 Մրցաշարի հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և հավաստագրերով, իսկ հետագայում կընդգրկվեն ԵՊԲՀ շախմատի հավաքական թիմում և կմասնակցեն միջբուհական ուսանողական առաջնությանը: