Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում անցկացված ուսանողական 3-րդ օլիմպիադան ամփոփեց արդյունքները: Ուսանողները մեկ կիսամյակում ամբիոնին կից գործող ուսանողական գիտական խմբակի շրջանակում, արտաժամյա աշխատանքի ընթացքում կատարելագործել էին գործնական հմտությունները փորձարարական վիրասրահում:
Օլիմպիադային մասնակցեց 10 թիմ, որոնք ներկայացնում էին ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, ինչպես նաև Օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետները: Ժյուրիի անդամներն էին՝ Եվրոպական վիրաբուժական ասոցացիայի նախագահ, ՀՀ վիրաբուժական ասոցացիայի փոխնախագահ Սուրեն Ստեփանյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը, ԵՊԲՀ օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետի դեկան Աննա Սարգսյանը, ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արմեն Վարժապետյանը:
Առաջին տեղը կիսեցին երկու թիմ՝
«Оперативники»
«Дилетанты»
Երկրորդ տեղ «Rising Stars»
Երրորդ տեղ «CALLM»