Հերացիականները շարունակում են մասնագիտական կրթության հետ զուգահեռ բազմաթիվ սպորտային միջոցառումների մասնակցել՝ իրենց ուժերը փորձելով տարատեսակ սպորտաձևերում:
Հայաստանի ուսանողական մարզական 24-րդ խաղերին բազկամարտի մրցումներին ապագա բժիշկները ակտիվորեն մասնակցություն են ունեցել՝ զբաղեցնելով լավագույն հորիզոնականները:
Մրցումներին մասնակցել է շուրջ 20 բուհ, բժշկական համալսարանի և ԵՊԲՀ քոլեջի 10 ուսանող կարողացել է 11 մեդալ նվաճել, ինչը մեծ ջանքների և պատրաստվածության արդյունքն է:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Զավեն Հակոբյանի նվիրված աշխատանքի շնորհիվ այս մարզաձևը շարունակում է զարգանալ բժշկական մայր բուհում՝ ավելի շատ ուսանողներ ներգրավվելով սպորտային միջոցառումներին: