Հերացիականները շարունակում են սպորտային բազմաթիվ միջոցառումների մասնակցել՝ բարձր պատվով ներկայացնելով բժշկական մայր բուհը տարբեր հարթակներում:
Հերթական մասնակցությունն ու հաջողությունները ուսանողական մարզական 23-րդ խաղերում ֆուտբոլի առաջնությունն էր:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Գևորգ Գրիգորյանը խոսելով առաջնության արդյունքների մասին շեշտեց, որ 9 թիմից բաղկացած առաջնությանը ունեցել ենք ընդամենը 2 պարտություն, իսկ մնացածը հաղթանակներ ենք գրանցել:
«Վերջին երեք խաղերում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին հաղթել ենք 5-3 հաշվով, Հայաստանի Ֆրանսիական համալսարանին՝ 10-4 հաշվով, իսկ Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին՝ 8-0 հաշվով»,-նշեց դասախոսը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ն 3-րդ հորիզոնականով անցել է հաջորդ փուլ և հոկտեմբերին կշարունակվեն խաղերը գավաթի համար: