Սեպտեմբերի 29-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի Հարապետության ուսանողական մարզական 20-րդ խաղերի ծրագրով անցկացվող լողի միջբուհական առաջնությունը, որին մասնակցեցին ուսանողներ հանրապետության ութ բուհերից: ԵՊԲՀ-ի թիմի կազմում հիմնականում ներգրավված էին առաջին կուրսի ուսանողները, որոնք հանդես եկան հիանալի ցուցանիշներով՝ 174 խմբի ուսանող Պաղտասարյան Գևորգը 50մ թիկնալողում՝ առաջին հորիզոնական, 50 մ ազատ ոճում՝ երկրորդ հորիզոնական, 162 խմբի ուսանողուհի Եղոյան Մերին՝ 50 մ թիկնալողում՝ առաջին հորիզոնական, 50 մ ազատ ոճում՝ երրորդ հորիզոնական, 110 խմբի ուսանողուհի Մարտիրոսյան Էմման՝ 50 մ դելֆին՝ երրորդ հորիզոնական, ԵՊԲՀ քոլեջի ուսանողուհի Գաբրիելյան Անուշը՝ 50 մ բրասս՝ երրորդ հորիզոնական։
Հաջող ելույթներ ունեցան նաև 154 խմբի ուսանող Մուրադյան Վլադիմիրը՝ 50մ ազատ ոճ՝ չորրորդ հորիզոնական և 176 խմբի ուսանող Մարտիրոսյան Մաքսիմը՝ 50մ դելֆին՝ չորրորդ հորիզոնական:
Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով, իսկ հաղթողները՝ նաև նվերներով։
Մեր լողորդ ապագա բժիշկները հանրապետական առաջնություններին շարունակում են բարձր պահել ԵՊԲՀ-ի պատիվը։