Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկները ծաղիկներ նվիրեցին դասախոսներին. ՖՈՏՈՇԱՐՔ

Ապագա բժիշկները ծաղիկներ նվիրեցին դասախոսներին. ՖՈՏՈՇԱՐՔ

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի անդամները Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ծաղիկներ նվիրեցին բժշկական մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, աշխատակիցներին և ուսանողուհիներին: 

Շրջելով ամբիոններում, ուսանողները բազմաթիվ գեղեցիկ մաղթանքներ հղեցին սիրելի դասախոսներին՝ ընդգծելով նրանց կարևորությունը գիտելիքներ ձեռք բերելու և մասնագիտանալու գործում: 

Ուսանողների կողմից կազմակերպված նախաձեռնությունը անակնկալ էր բոլորի համար: Դասախոսները շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին՝ իրենց հերթին բազմաթիվ բարեմաղթանքներ հղեցին նրանց: 

Ուսանողական խորհրդարանի անդամները նշեցին, որ նման հաճելի անակնկալները կլինեն շարունակական. hաճախ ժպիտներ կպարգևեն սիրելի դասախոսներին և ընկերներին: