Դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներ Նոննա Մովսիսյանը և Նելլի Զաքարյանը ճանաչվել են Ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադայի հաղթողներ՝ ոչ բանասիրական բուհերի շրջանում։
Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը և Հայաստանում ռուսական և խորհրդային բուհերի շրջանավարտների ասոցիացիան ապրիլի վերջին անցկացրին Հանրապետական ուսանողական օլիմպիադա՝ նվիրված մեծ ռուս բանաստեղծ, դրամատուրգ, դիվանագետ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրիբոյեդովի ծննդյան 230-ամյակին։
Օլիմպիադային մասնակցեցին Հայաստանի պետական բուհերի ռուս բանասիրության ֆակուլտետների և ոչ մասնագիտական ուղղությունների ուսանողներ։
Հաղթողներն ու մրցանակակիրները որոշվեցին մրցութային հանձնաժողովի կողմից բոլոր շարադրությունները ստուգելուց հետո՝ հաշվի առնելով մասնակիցների ուսուցման լեզուն (ռուսերեն, հայերեն)։
Վեց հաղթող կար՝ երեքը՝ մասնագիտական ուղղություններից, երեքը՝ ոչ մասնագիտական։
Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը շնորհակալական նամակ է հղել բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանին, Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին՝ ի դեմս ամբիոնի վարիչ, դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանի և նույն ամբիոնի դոցենտ, մրցութային հանձնաժողովի անդամ, փորձագետ Սվետլանա Նալբանդյանի։