Այս անգամ առաջին և երկրորդ կուրսերում սովորող ապագա ռազմական բժիշկներն այցելեցին աշխարհահռչակ հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։
Մեծապես տպավորված լինելով անվանի երաժիշտի կյանքի և գործունեության մասին պատմող ցուցանմուշներով՝ կուրսանտներն այցի ընթացքում ձայնակցեցին գիդին՝ կատարելով կոմպոզիտորի «Կաքավիկ» ստեղծագործությունը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ընթացքում ուսանողները եղել են նշանավոր հայ կինոռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովի, հայտնի հայ նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի, ինչպես նաև Ռուսական արվեստի թանգարաններում։
Ռազմական բժիշկների ապագա սերնդի բազմակողմանի զարգացվածությանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունները շարունակական են լինելու։