Ապրիլի 25-ը Մալարիայի համաշխարհային օրն է: Այն աշխարհում տարածված հիվանդություն է. ամեն տարի ավելի քան 300-500 միլիոն մարդ վարակվում է, որից 1.3-3 միլիոնը մահանում է:
Մալարիայի տարածումը հնարավոր է միայն վարակման աղբյուրի (էնդեմիկ կամ տեղաճարակային օջախ), փոխանցողի (անոֆելես մոծակ), ընկալող ազգաբնակչության և բարենպաստ բնակլիմայական պայմանների առկայության դեպքում։ Վարակի աղբյուրը հիվանդ կամ պարազիտակիր մարդն է, որի ծայրամասային արյան մեջ կան մալարիայի սեռահասուն պլազմոդիաներ (հեմատոցիտներ):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանը ստացել է վկայագիր` որպես մալարիայից ազատ գոտի: Աշխարհի շուրջ 90 երկիր ևս, որտեղ բնակվում է երկրագնդի բնակչության մոտ 40%-ը, ունեն այդպիսի վկայագիր: