ԵՊԲՀ կարիերայի կենտրոնը շարունակում է իրականացնել «Մասնագետ» ծրագիրը, որի հիմնական նպատակը մասնակիցներին մասնագիտության ընտրության, կողմնորոշման հարցում օգնելն է:
Այս անգամ բժշկական մայր բուհ էին հյուրընկալվել Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:
Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացան առաջին բուժօգնության հմտություններին, տեսական և գործնական աշխատանքներին, շրջեցին բժշկական համալսարանում, այցելեցին նաև ԵՊԲՀ թանգարան՝ ծանոթանալով բժշկագիտության պատմությանը: