Առաջին օգնության դասընթացներ՝ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների համար

Առաջին օգնության դասընթացներ՝ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների համար

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները մասնակցել են Կարիերայի կենտրոնի կողմից նախաձեռնած «Մասնագետ» ծրագրին: Սա համալսարանական հանրակրթական հաստատության ամենամյա ամառային դպրոցի շրջանակում է: Յուրաքանչյուր նոր ընդունված աշակերտ մասնակցում է այս ծրագրին:

Շուրջ 180 աշակերտ 4 օրվա ընթացքում ներկա եղավ առաջին օգնության դասընթացներին, ծանոթացավ բժշկական համալսարանի գործունեությանը:

Հավելենք, որ «Մասնագետ» ծրագրին ակտիվորեն մասնակցում են տարբեր դպրոցների աշակերտներ՝ հետագայում նեղ մասնագիտության հարցում կողմորոշվելու համար: