ԵՊԲՀ Կարիերայի զարգացման կենտրոնի Սրտաբանական ընկերությունն (YSMU Cardiology Society) ամփոփում է «Heart 2 Heart» նախագծի երկրորդ ծավալուն միջոցառումը։
Միջոցառումը հագեցած էր և անցավ աննկարագրելի ոգևորության մթնոլորտում՝ մասնակիցներին պարգևելով հիշարժան պահեր և նոր մասնագիտական հմտություններ։ Օրվա ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան դրսևորվելու երկու հիմնական հարթակներում.
Վիկտորինա (Quiz Competition). թեժ և հետաքրքիր մրցապայքար, որտեղ մասնակիցները մարտահրավեր նետեցին իրենց մասնագիտական գիտելիքին։ Սա ոչ միայն գիտելիքի ստուգում էր, այլև թիմային աշխատանքի և նոր ծանոթությունների հիանալի առիթ։
Արվեստի մրցույթ (Art Competition). մեր ուսանողներն ապացուցեցին, որ բժշկությունը և արվեստը սերտորեն կապված են։ Ցուցադրվեցին տաղանդավոր աշխատանքներ թե՛ դասական նկարչության, թե՛ թվային դիզայնի (digital design) և ձեռագործ աշխատանքների տեսքով։ Յուրաքանչյուր գործ իրապես խոսում էր ՍՐՏԻՑ։
Միջոցառումն ամփոփվեց հանդիսավոր պարգևատրմամբ. որպես մասնագիտական խորհրդանիշ՝ հաղթողները ստացան լսափողներ (ստետոսկոպներ), իսկ ակտիվ մասնակցության համար շնորհվեցին հավաստագրեր։