Սիրելի մայրեր և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղ օրեր, անձնական ու մասնագիտական հաջողություններ:
Ապրիլի 7-ը՝ նաև առողջության օրն է: Առողջությունը բարձրագույն արժեք է. համավարակի դեմ բուժաշխատողների պայքարի մեկ տարվա ընթացքում այս խոսքերն առավել քան վերահաստատում են իրենց ճշմարտացիությունը: Բուժաշխատողների համար առաջնային է և շարունակում է օրակարգային մնալ պացիենտների կյանքի ու առողջության պահպանումը:
Օրվա խորհրդով առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել բոլոր կին բուժաշխատողներին գարնանային գեղեցիկ տոնի առթիվ՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ յուրաքանչյուր ընտանիքում առողջապահության պատասխանատուն, առողջության պահպանման գլխավոր երաշխավորը կինն է: Առողջապահական համակարգի մարտահրավերների հաղթահարումը հնարավոր չէ առանց կին բուժաշխատողների ամենօրյա քրտնաջան աշխատանքի:
Նվիրվածությամբ, հոգատարությամբ, մարդասիրությամբ օրինակ եք ապագա բժիշկների սերունդների համար:
Դուք, անցկացնելով բազում անքուն գիշերներներ, հսկայական աշխատանք եք իրականացնում հանուն առողջության:
ԵՊԲՀ ռեկտոր
Արմեն Մուրադյան