Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթացի մասնակիցները ստացան ավարտական հավաստագրեր

«Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթացի մասնակիցները ստացան ավարտական հավաստագրեր

ԵՊԲՀ-ում «Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթացի մասնակիցներն այսօր ստացան ավարտական հավաստագրերը: 

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը շնորհավորելով դասընթացի մասնակիցներին կարևորեց ութշաբաթյա դասընթացի արդյունավետությունը՝ հատկապես փորձի փոխանակման տեսանկյունից: 

«Փորձում ենք դասընթացին ներգրավվել այնպիսի մասնագետների, ովքեր այս բնագավառում մեծ փորձառություն ունեն»,-ասաց նա ՝ նշելով, որ տրված գիտելիքները թույլ կտան գրագետ ղեկավարում կազմակերպել:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ, դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանն էլ իր հերթին շնորհավորելով մասնակիցներին նշեց, որ ուրախ կլինի մասնակիցներից լսել դասընթացի առավելությունների և թերությունների մասին, ինչը թույլ կտա ավելի կատարելագործել դասընթացի ճիշտ անցկացումը և լրացնել եղած բացերը: 

Մասնակիցները, դասընթացի անցկացման և արդյունավետության մասին տարբեր արձագանքներ հնչեցնելով, կարևորեցին տրամադրված պրակտիկ գիտելիքներն և հմտությունները: