Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Առողջապահության մարքեթինգ» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Առողջապահության մարքեթինգ» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Առողջապահության մարքեթինգ»  թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:

«Առողջապահության մարքեթինգ»  թեմայով հավաստագրային դասընթացի նպատակն է բժշկական ոլորտի ներկայացուցիչներին տրամադրել արդյունավետ առողջապահական մարքեթինգային գիտելիքներ և գործնական հմտություններ: 

«Առողջապահության մարքեթինգ» ծրագրի շրջանակներում մասնակիցներին կտրամադրվեն բժշկական հաստատությունների և ծառայությունների ժամանակակից մարքեթինգային սկզբունքների, մոդելների, գործընթացների առողջապահական տեղեկատվական համակարգերի վերաբերյալ պրակտիկ գիտելիքներ և հմտություններ: Կներկայացվեն տարբեր ծառայությունների շուկայում դիրքավորման և սեգմենտավորման, գնագոյացման, գովազդի, առաջընթացի սկզբունքները, ինչպես նաև մարքեթինգային գործընթացների համար անհրաժեշտ տեղական և միջազգային լավագույն փորձը:

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ 48 կրեդիտ:

Մանրամասներ

  • Տևողություն`2022թ. ապրիլի 5-ից–մայիսի 25-ը
  • Դասերի օրերը`երեքշաբթի և չորեքշաբթի՝ 15:00-19:00
  • Մասնակիցների քանակը`մինչև 25
  • Դասավանդման լեզուն`հայերեն
  • Վայրը`Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան 
  • Արժեքը՝ 150.000 ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների համար՝ 90.000 ՀՀ դրամ)

 

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Բուժ անձնակազմ
  • Մարքեթոլոգներ
  • Հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ
  • Դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ
  • Կառավարման և տնտեսագետության մասնագետներ

 Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝ 

  • Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
  • Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
  • Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):

 

Ընդունելության գործընթաց

Դիմումների ընդունում՝ 22.03.2022 – 05.04.2022

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: