Այսօր ԵՊԲՀ-ում «Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթացի առաջին մասնակիցները ստացան ավարտական հավաստագրերը:
Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը շնորհավորելով ավագ բուժաշխատողներին՝ նշեց, որ սա առաջին դասընթացն է` կազմակերպված ֆակուլտետի և ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ, դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանի համատեղ ջանքերով:
«Ութշաբաթյա դասընթացը բժիշկներին հնարավորություն է ընձեռում տիրապետել արդյունավետ կառավարման գործիքակազմին, ինչն անհրաժեշտ է գրագետ ղեկավարում կազմակերպելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ ուրախ կլինի մասնակիցներից լսել դասընթացի թե՛ առավելությունների և թե՛ թերությունների մասին, որպեսզի կարողանան լրացնել եղած բացերը:
Մասնակիցները կողմից հնչեցին բազմաթիվ դրական արձագանքներ՝ դասընթացի անցկացման վերաբերյալ:
Մարթա Սիմոնյանն իր հերթին շնորհավորելով ավագ բուժաշխատողներին՝ հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի և կընդլայնվի մասնակիցների և հետաքրքրվողների թիվը:
«Ուրախ կլինենք, որ մեծանա հետաքրքրության շրջանակը, և մենք կկարողանանք պրոֆեսիոնալ և մարքեթինգի մեջ հմտություններ ունեցող շատ թիմակիցների ընդգրկել, որպեսզի մեզ հետ կիսվեն իրենց գիտելիքներով»,-հավելեց նա: