Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արցախի շուրջ 35 ստոմատոլոգ մասնակցել է ԵՊԲՀ-ի վերապատրաստման դասընթացին

Արցախի շուրջ 35 ստոմատոլոգ մասնակցել է ԵՊԲՀ-ի վերապատրաստման դասընթացին

ԵՊԲՀ-ի և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ստորագրված կրթական-կլինիկական համագործակցության հուշագրի շրջանակում Ստեփանակերտում նոյեմբերի 1-ից 2-ն առաջին անգամ Արցախի շուրջ 35 բժիշկ-ստոմատոլոգի համար կազմակերպվել է շարունակական մասնագիտական կրթության դասընթաց: Դասընթացի շրջանակում դասախոսություններով հանդես են եկել ԵՊԲՀ վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Հակոբյանն (6 դասախոսություն) ու Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի դասախոս Վարդան Գևորգյանը (2 դասախոսություն): Արցախի Հանրապետությունում ԵՊԲՀ-ի կազմակերպած բժիշկ-ստոմատոլոգների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանն ու իրականացմանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Լազար Եսայանը:
Կազմակերպված արտագնա անվճար դասընթացը բարձր գնահատականի է արժանացել վերապատրաստմանը մասնակցած բժիշկ-ստոմատոլոգների կողմից, քանի որ այն կարևոր դեր ունի մասնագիտական որակի բարձրացման հարցում: Դասընթացն անցկացվում է ինտենսիվ ծրագրով և շարունակական կլինի ՝ ընդգրկելով մեծ թվով մասնակիցներ Արցախի տարբեր շրջաններից:  

Ի նպաստ Արցախի առողջապահական համակարգի զարգացման՝ ԵՊԲՀ-ն կարևորում է համագաործակցությունը երկու հանրապետությունների առողջապահական ու կրթական ոլորտներում: