Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արցախցի փոքրիկները հանդիպել են ապագա բժիշկներին

Արցախցի փոքրիկները հանդիպել են ապագա բժիշկներին

Արցախից ժամանած փոքրիկներին՝ Covid 19-ի դեմ ճիշտ պայքարելու, հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու իրազեկման նպատակով «Լոֆթում» կազմակերպվել է հանդիպում ԵՊԲՀ ուսանողների հետ։ Ուսանողները Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված փոքրիկների հետ հանդիպմանը ներկայացրել են, թե ինչ աշխատանքներ են տարվել այս ընթացքում Covid 19-ի հետ կապված։

Դիմակների ճիշտ և պարտադիր կրում, հակահամաճարակային մյուս կանոնների խստիվ հետևում։ Արցախցի փոքրիկները հայաստանյան ընդունելությունից գոհ են, բայց գլխավոր ցանկությունը մեկն է՝ օր առաջ հաստատվի խաղաղություն, իրենք էլ վերադառնան  տուն։

Ուսանողները պատասխանել են երեխաներին հետաքրքրող հարցերին։ Ամուր թիկունք՝ ամուր առաջնագիծ։ Որպեսզի սահմանին կանգնած զինվորն առողջ լինի, խիստ կարևոր է, որ Covid 19-ի ներթափանցումը նախ տներ, հետո սահման բացառվի։

Հանդիպման ավարտին էլ ԵՊԲՀ ուսանողները լուսանկարվել են փոքրիկների հետ: Ձեռք բերված հստակ պայմանավորվածությամբ, հաջորդ հանդիպումը լինելու է Արցախում։