Ապրիլի 8-ին կկայանա «Արյան հիվանդությունների և քաղցկեղի հետ կապված դրսևորումներ» խորագրով առցանց համագումարը, որը նվիրված է Ֆրանսիայի Սուրբ Անտուան հիվանդանոցի օրերին։
Համագումարի կազմկոմիտեում են հիվանդանոցի մասնագետներ, պրոֆեսորներ Արսեն Մեքինյանը, Պոլ Կոպպոն և Օլիվիե Ֆենը։
Միջոցառման թիրախային լսարանում են թերապևտները, արյունաբանները, իմունոլոգները, նեֆրոլոգները, մաշկաբանները։
Համագումարի ընթացքում կներկայացվեն արյան հիվանդությունների դրսևորումները՝ նպատակ ունենալով բարելավել դրանց ախտորոշումը, բուժումը և բացահայտել ներգրավված պաթոգեն մեխանիզմները։
Միջոցառման հետ կապված հավելյալ տեղեկությունների և գրանցումների համար դիմել arsene.mekinian@aphp.fr կամ f.cocrelle@prodarev.fr էլեկտրոնային հասցեներով։
Ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ: