Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Աշխատանքային քննարկում՝ Նիդերլանդներից ժամանած մասնագետների և «Կերոն» հիմնադրամի գործըներների հետ

Աշխատանքային քննարկում՝ Նիդերլանդներից ժամանած մասնագետների և «Կերոն» հիմնադրամի գործըներների հետ

Բժշկական համալսարանի նոր գրադարանի ստեղծմանը նվիրված այս տարվա առաջին հանդիպումը դիզայներական և ինժեներական լուծումների շեշտադրմամբ էր:

Քննարկմանը ներկա էին ԵՊԲՀ ղեկավար կազմը` ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, «Կերոն» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները` ի դեմս հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի, Defesche van den Putte (DVDP) ընկերությունը ներկայացնող Ռոտերդամից ժամանակ գլխավոր ճարտարապետներ Յեֆ վան դեն Պուտը և Փիթեր Դեֆեշը:

Հերթական աշխատանքային քննարկմանը արտերկրի մասնագետները հայ գործընկերներին ներկայացրին իրենց կողմից մշակված կոնցեպտի ավարտուն դիզայնը, որտեղ ներառված էին ինչպես շինարարության պատասխանատուների, այնպես էլ համալսարանականների կողմից ավելի վաղ հնչած, առաջարկված գաղափարները: Դետալային անդրադարձ կատարվեց ոչ միայն տեխնիկական, այլև բովանդակային հարցերի:

Հիմնվելով իրենց աշխատանքային հարուստ փորձի վրա` ճարտարապետների նախագծած շենքում հաշվի են առնված գրադարանի համար անհրաժեշտ բոլոր պայմանները` լույսի ճիշտ ներթափանցումից շենք մինչև անվտանգային խնդիրներ, հովացման համակարգեր, իսկ արդեն հաջորդիվ` պատրաստ լինելուն պես գրադարանային գործի միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպում:

Ինտերակտիվ մթնոլորտում մասնակիցները միմյանց հարցեր հղելու, տեսակետներով փոխանակվելու հնարավորություն ունեցան: