Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ավարտվեց «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի առաջին շաբաթը

Ավարտվեց Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի առաջին շաբաթը։

Առաջին ընտրված խումբը հնարավորություն ստացավ զարգացնելու իր վիրաբուժական և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներն ու հմտությունները։

Ուսանողները սկսեցին վիրաբուժական հիմքերից՝ լրացնելով տեսական գիտելիքների պաշարը։ Սովորեցին վիրահատարանի կառուցվածքը, պահվածքի կանոնները, նախավիրահատական պատրաստությունը, որն իր մեջ ներառում է ձեռքերի ու վիրահատական դաշտի մինչվիրահատական մշակում և իզոլացում։ Ծանոթացան ինչպես վիրաբուժական ընդհանուր, այնպես էլ հատուկ կիրառության՝ որովայնային, անոթային, պլաստիկ և միկրովիրաբուժական գործիքակազմին և դրանց կիրառման սկզբունքներին։ Օգտագործելով արհեստական և օրգանական նյութեր՝ սովորեցին մի շարք վիրաբուժական կարատեսակներ, հանգույցներ, դրանց կիրառման տեխնիկաներն ու առանձնահատկությունները։

Նշենք, որ սա դեռ սկիզբն է և լավագույն ուսանողները կշարունակեն է’լ ավելի խորացնել իրենց հմտությունների և գիտելիքների պաշարը՝ սովորելով ավելի բարդ վիրաբուժական տեխնիկաներ, ինչպիսիք են՝ անոթակարը, աղեկարը, միկրոանոթակարը, տեղային մաշկային մի շարք պլաստիկաներ:

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում խումբը կունենա ինքնապատրաստման ժամանակ, որին զուգահեռ երկրորդ խումբը կսկսի դասընթացի առաջին փուլը: