Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բարձր պատասխանատվությունն ու աշխատասիրությունը` ուսումնական գործընթացում հաջողելու երաշխիք

Բարձր պատասխանատվությունն ու աշխատասիրությունը` ուսումնական գործընթացում հաջողելու երաշխիք

Ուսանողական տարիները կյանքի ամենավառ ու բովանդակալից տարիներն են, երբ ձեռք ենք բերվում այնպիսի հիշողություններ, որոնք հետագայում դառնում են անփոխարինելի:

Բժշկական համալսարան ընդունվելն ու ուսումնառության տարիները յուրաքանչյուր ապագա բժշկի համար պատասխանատու շրջան է, որը ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Ադամ Փիրումյանը հաղթահարում է աշխատասիրության շնորհիվ: «Ինձ համար պակաս կարևոր չէ նաև պատասխանատվության զգացումը, որն անհրաժեշտ է ոչ միայն ողջ ուսումնական գործընթացի, այլև հետագա մասնագիտական գործունեության ընթացքում»,-շեշտում է բարձր առաջադիմությամբ սովորող ապագա բժիշկը:

Բժշկական համալսարան ընդունվելու որոշումը հետաքրքիր նախապատմություն ունի. «Ի սկզբանե որոշել էի իրավաբան դառնալ, իսկ ծնողներս շատ էին ցանկանում, որ ընտրեի բժշկի մասնագիտությունը: Հանգամանքների բերումով միայնակ հայտնվեցի Տավուշի լեռներում՝ մեղվապահությամբ զբաղվելու: Այդ ընթացքում ապագա մասնագիտության մասին երկար մտորելու ժամանակ ունեի: Ինչպես մարդիկ, այնպես էլ մեղուները հիվանդանում և խնամքի կարիք են ունենում: Մեղուներին բուժելիս շատ անգամ ինձ պատկերացրել եմ բժշկի դերում և այդ պահերին հասկացել, որ ցանկանում եմ օգնել մարդկանց»,-ասում է բժշկական համալսարանի ուսանողը՝ հավելելով, որ սա իր կյանքում կայացրած այն որոշումներից է, որի համար երբևէ չի զղջա:  

Բժշկական համալսարան ընդունվելիս  0,25 միավորով դուրս է մնացել ուսուցման անվճար համակարգից և մեկնել պարտադիր ժամկետային ծառայության` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: «Վերադարձա և կամքի ուժի շնորհիվ այժմ սովորում եմ անվճար համակարգում»,-նշում է նա՝ ավելացնելով, որ իր մոտիվացիան առաջին հերթին նախկինում ունեցած ձեռքբերումներն են, որոնք ոգևորում են նորանոր հաջողությունների հասնել համար:

Բժշկական համալսարանում քննություններին պատրաստվելը և, հատկապես, քննաշրջանը յուրաքանչյուր ուսանողից մեծ ջանքեր է պահանջում: «Քննություններին պատրաստվելիս օգտագործում եմ իմ ողջ ժամանակը` խուսափելով շեղող որևէ հանգամանքից»,-ասում է ապագա բժիշկը:

Նրա կարծիքով՝ առարկաներից ամենաբարդը «Մանրէաբանություն»-ն է, քանի որ սովորելու և հիշելու նյութը բավականին շատ է: «Ես այդքան էլ վստահ չեմ, որ լիովին կարողացել եմ յուրացնել այն, այնուամենայնիվ, մինչև այսօր ուսումնական գործընթացում առաջացած դժվարությունները հաղթահարել և գիտելիքներ եմ ձեռք բերել աշխատասիրության շնորհիվ»,-հավելում է նա:

Խոսելով «Անատոմիա» առարկայի մասին՝ նշում է, որ իր համար այն գայթակղիչ է դարձել դասախոսի՝ Կարինե Բարոյանի ճիշտ մատուցման շնորհիվ:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողը դեռ հստակ չի կողմնորոշվել մասնագիտացման ընտրության հարցում, սակայն ամենայն հավանականությամբ, որպես նեղ մասնագիտություն կընտրի վիրաբույժությունը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր բժշկի հաջողության գրավականը խիղճն է և ամոթը: «Ցանկացած մարդ բժշկի դիմելիս իր և իր հարազատի առողջության համար պատրաստ է գրեթե ամեն ինչի, և որևէ բժիշկ իրավունք չունի օգտվել այդ հանգամանքից»,-ամփոփում է բժշկի ուղին ընտրած Ադամ Փիրումյանը՝ ներկայացնելով իր համար օրինակելի մասնագետի կերպարը:

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant betvole betvole