Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բասկետբոլի տղաների հավաքական թիմը Հանրապետական ուսանողական մարզական խաղերին գրավել է երրորդ տեղը

ԵՊԲՀ ուսանողների մարզական հաջողությունները շարունակվում են: Այս անգամ, Հանրապետական ուսանողական մարզական խաղերի տղաների բասկետբոլի 19-րդ առաջնությունը, որին մասնակցում էր նաև Երևանի պետական բժշկական համալսարանի  բասկետբոլի տղաների հավաքական թիմը, գրավեց երրորդ պատվավոր տեղը՝ պարգևատրվելով գավաթով, մեդալներով և պատվոգրերով:

Չնչին միավորների տարբերությամբ՝ զիջելով Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմերին, ԵՊԲՀ ուսանողները մնացած խաղերն անցկացրեցին վերելքներով՝ հաղթելով Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմին, իրավունք ստացան երրորդ և չորրորդ տեղերի համար մրցապայքարում հանդիպել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմի հետ, որը ևս ավարտվեց ԵՊԲՀ-ի թիմի արժանի հաղթանակով:

Առաջնությանը ԵՊԲՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Ալբերտ Մովսեսյանի և թիմի մարզիչ Ռաֆայել Պետրոսյանի գլխավորությամբ՝ աչքի ընկան ԵՊԲՀ ուսանողներ Հրանտ Սիրադեղյանը, Սերո Աղնանյան-Ասլանյանը, Դավիթ Առուշանյանը, Արամ Հեքիմյանը, Կորյուն Վարդանյանը, Հովհաննես Բախչոյանը, Դավիթ Համբարձումյանը, Նազարեթ Բաբողլյանը, Մկրտիչ Օհանյանը և Ալեն Շխրդմյանը: