Բազային վիրաբուժության և անեսթեզիայի դասընթացներ

Բազային վիրաբուժության և անեսթեզիայի դասընթացներ

«Լանցետ»-ի շրջանակում Սեպտեմբերի 22-ից մեկնարկեց «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի 2025-2026 ուս.տարին։

Երկու ամսվա ընթացքում իրականացվեցին բազային վիրաբուժության և անեսթեզիայի դասընթացներ։ Յուրաքանչյուր խումբ անցավ մեկշաբաթյա ինտենսիվ ծրագիր, որի ընթացքում ուսումնասիրվեցին հիմնական տեսական թեմաները և իրականացվեցին գործնական պարապմունքներ։

Այս փուլով ավարտվեց ծրագրի STEP1 հատվածը, իսկ մասնակիցները ներկայումս պատրաստվում են առաջիկա քննություններին։

Քննությունների արդյունքներով անցած ուսանողները հնարավորություն կունենան ընտրելու իրենց հետագա բաժանմունքը։