Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բազկամարտի Հայաստանի չեմպիոն ապագա բժիշկը համատեղում է բժշկությունն ու սպորտը

Բազկամարտի Հայաստանի չեմպիոն ապագա բժիշկը համատեղում է բժշկությունն ու սպորտը

Բժշկական մայր բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի երրրոդ կուրսի ուսանող Մարիամ Սարգսյանը համատեղում է բժշկությունն ու սպորտը:

Բարձր առաջադիմություն ունեցող ապագա բժիշկը նշում է՝ եթե սիրում ես մասնագիտությունը և սպորտը՝ ապա  ժամանակ գտնելու հարցում խնդիր չի առաջանում:

«Փոքր ժամանակ հորեղբորս աղջկա հետ վիճում էինք, թե ով է բժիշկ դառնալու։ Նա ասում էր սրտի վիրաբույժ եմ ուզում դառնալ, ես ՝ նույնը։ Անընդհատ այդպես ասելով ու մայրիկիս հորդորներով, կենսաբանություն սիրելով` ես հիմա բժշկականում եմ` երազանքի ճանապարհին»,-պատմում է նա, որը բացի անվճար համակարգում սովորելուց և սպորտով զբաղվելուց նաև աշխատում է։

Խոսելով սպորտային հաջողությունների մասին, Մարիամը նշում է՝ բազկամարտ սկսել է պարապել 2022թ. մարտից, սակայն մինչ այդ ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ:

«Մասնակցել եմ դպրոցական առաջնությունների երկու անգամ և երկու անգամն էլ գրավել 2-րդ հորիզոնականը։ Մարզված չեմ եղել այդ ժամանակ։ Միջբուհական 22-րդ առաջնությանը 2-րդ հորիզոնականն եմ զբաղեցրել, միջբուհական 23-րդ առաջնությանը՝ 1_ին, որից հետո սկսել եմ մարզվել բազկամարտով։ Իմ հաջողություններում մեծ դեր ունի մարզիչս՝ Մհեր Ղազարյանը, ում երախտապարտ եմ: Հայաստանի առաջնությանը, որին առաջին անգամ էի մասնակցում, վնասվածքի պատճառով գրավել եմ աջ ձեռքով 2-րդ, ձախ ձեռքով՝ 3-րդ, իսկ միջբուհական 23-րդ խաղերին՝ 1-ին հորիզոնականը, միջբուհական 24֊րդ խաղերին՝ աջ և ձախ ձեռքով կրկին 1-ին հորիզոնականը։ Հայաստանի հանրապետության բաց առաջնությանը, որը մենք էինք կազմակերպել աջ և ձախ ձեռքերով` 1-ին հորիզոնականն եմ զբաղեցրել։ Մայիսին տեղի ունեցած Հայաստանի առաջնությանը աջ և ձախ ձեռքերով բազկամարտի Հայաստանի չեմպիոն եմ ճանաչվել»,-նշում է Մարիամը՝ հավելելով, որ մասնակցել է նաև ԵՊԲՀ միջֆակուլտետային 2 առաջնություններին և գրավել 1-ին տեղը։ Այժմ պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը՝ 65 կգ քաշային կարգում։

Ապագա բժիշկը ցանկանում է որպես նեղ մասնագիտություն ընտրել վիրաբուժությունը, թեև մարզական հաջողություններով  պայմանավորված ուշադրությունը կենտրոնացել է նաև վնասվածքաբանության բնագավառի վրա:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti bettilt betpas betpas hititbet giriş bankobet betpas hititbet kralbet betpas bettilt bettilt rokubet restbet betorder betpas bankobet supertotobet betmarino betorder giriş rokubet betorder betpark betmarino hititbet hititbet melbet betpas supertotobet betgaranti betpas matadorbet matadorbet casinovale matadorbet matbet matbet giriş Matbet supertotobet dumanbet dumanbet matbet rokubet bankobet deneme bonusu dumanbet mariobet betgaranti betgit betvole restbet betcio